ԿարևորՀասարակություն

Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ է անում զերծ մնալ սադրիչ գործողություններից

Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետն այսօր տարածած իր տեսաուղերձում հորդորում է հունիսի 30-ին ի զորակցություն հայոց հայրապետի Ս. Էջմիածին ուխտի գնալ պատրաստվող հավատացյալներին զերծ մնալ իրենց նախաձեռնությունից։

Այդ օրը Մայրավանք մեկնելու մասին է հայտարարել կաթողիկոսի հրաժարականը պահանջող մի խումբ եւ սադրանքներից ու հավատացյալների զգացմունքները վիրավորելու հավանականությունից խուսափելու համար Վեհափառ հայրապետը խնդրում է ուխտավոր հավատացյալներին մնալ իրենց եկեղեցիներում եւ աղոթել եկեղեցու անսասանության ու կյանքի բարօրության համար։

Հայոց հայրապետը նշում է, որ լարված եւ հուզական վիճակ է եւ «սադրիչ գործողությունները կարող են վտանգել մեր հավատավոր զավակների բարի անունն ու մեր եկեղեցու բարի համբավը»։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button