Հասարակություն

ԿԳ փոխնախարարը հրապարակել է իր գիտական հոդվածների ցանկը

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր գիտական հոդվածների ցանկը՝ ի պատասխան Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի գրառման, որում նա կասկածներ էր հայտնում Հովհաննիսյանի՝ 4 տասնյակից ավելի գիտական հոդվածների առկայության հետ կապված։

«Չէի ցանկանում բանսարկությանը պատասխանել, բայց բազմաթիվ ընկերներիս խնդրանքով դնում եմ ԳԻՏԱԿԱՆ հոդվածների ցուցակը: Չեմ ակնկալում ներողություն, քանի որ միայն ուժեղ մարդն է ի վիճակի ներողություն խնդրելու: Կարծում եմ՝ այս թեմայով այլևս ասելիք չունեմ՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ բանսարկություն կլինի:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը՝ իրավական պետություն դարձնելու համար: Հակաիրավական որևէ անձ կամ երևույթ պետք է տեղ չունենա Նոր Հայաստանում»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է փոխնախարարը։

Երեկ ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքի իր էջում ՆԵՐԽՈՒԺՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ վերտառությամբ գրառման մեջ մեղադրանքներ էր հնչեցրել ԿԳ նախարարի եւ փոխնախարարի հասցեին։ Մասնավորապես, Հայկ Դեմոյանը կասկածի տակ էր դրել փոխնախարարի կենսագրականում տեղ գտած փաստը, որ նա 41 գիտական հոդվածի հեղինակ է՝ պահանջելով, որ վերջինս հրապարակի դրանք։


Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ. ինչ է կատարվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում


Back to top button