Հասարակություն

Նիկոլայ Բաղդասարյանը` վարչապետի խորհրդական

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նիկոլայ Բաղդասարյանը և Մեսրոպ Պապիկյանը նշանակվել են վարչապետի խորհրդականներ:

Որոշման տեքստում, մասնավորապես, գրված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Նիկոլայ Բաղդասարյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»:

Մյուս որոշման մեջ նշված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Մեսրոպ Պապիկյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»:

Back to top button