Քաղաքական

Ինչու են Արցախում հիշել «Հավաքների ազատության մասին» օրենքը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ


Արցախի  խորհրդարանն այսօր ընդունեց «Հավաքների ազատության մասին» օրենքը կից նախագծերով, որոնք  փոփոխություններ են նախատեսում 17 այլ օրենքներում:

Օրենսդրական փաթեթը խորհրդարան էր ներկայացրել հանրապետության նախագահը` անհետաձգելի քննարկման համար, ինչն էլ ընդդիմադիրները կապեցին Արցախում վերջին ամսվա ընթացքում սկսված բողոքի ակցիաների հետ:

Խորհրդարանն իր պատմության մեջ առաջին անգամ է երկու օր շարունակ երկու լիագումար նիստ հրավիրել։

 

Back to top button