Քաղաքական

ԵԽԽՎ-ն 14 պատգամավորի պատժել է՝ կոռուպցիոն բացահայտումների հետ կապված. Ա. Հովհաննիսյան

ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմինը Վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացրել է ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ իր զեկույցը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էի ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմինը Վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացրեց ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ իր զեկույցը։ Զեկույցին անհապաղ անդրադարձավ Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը։

ԵԽԽՎ ամառային նստաշրջրջանի ընթացքում Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակեց կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի բացահայտումների շուրջ իր աշխատանքը։

Մասնավորապես՝ հանձնաժողովը սահմանեց պատժամիջոցներ զեկույցում նշված պատգամավորների հանդեպ՝ տարանջատելով ներկա և նախկին պատգամավորներին:

Դիտարկվեցին 14 նախկին պատգամավորների գործերը, որոնց թվում են՝ Ագուստին Կոնդեն, Ալան Դեստեքսը, Լուկա Վոլոնտեն, Կարին Շտրենցը, Էլխան Սուլեյմանովը, Գորան Լինդբլադը, Տադեուշ Իվինսկին և այլք։

Յուրաքանչյուր պատգամավորի դեպքը ուսումնասիրելուց
և յուրաքանչյուր պատգամավորի կողմից Կանոնակարգի խախտման աստիճանը որոշելուց հետո՝ հանձնաժողովը սահմանեց հետևյալ պատժամիջոցները՝ պատվավոր անդամի կոչումից զրկում, Եվրոպայի խորհուրդ և խորհրդարանական վեհաժողով մուտք գործելու իրավունքից ըմդմիշտ զրկում։

Հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքներն այս ուղղությամբ և հետամուտ է լինելու կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի յուրաքանչյուր բացահայտմանը»,-գրել է Հովհաննիսյանը:

Back to top button