ԿարևորՔաղաքական

Բաղրամյան 26 ժամանակի ընթացքում կվերադարձվի նախագահին․ Փաշինյան


Բաղրամյան 26 ժամանակի ընթացքում կվերադարձվի նախագահին։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ վարչապետի՝ երկու նստավայր ունենալը օրենքի տեխնիկական պահանջ է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի մոռացել, թե ինչն են նախկինում քննադատել։

«Տարօրինակ իրավիճակ ունենք, երբ վարչապետը երկու շենքում ունի տեղակայման վայր: Մենք ամենևին չենք մոռացել ինչն ենք քննադատել, որովհետև քննադատություն է հնչում, որ մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել՝ հայտնվելով կառավարությունում: Այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք, հարցերին պետք է ոչ թե անձնավորված, այլ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել: Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, այն ժամանակի ընթացքում կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին: Այս պահին որոշակի արարողակարգային պարտականություններ կան, արարողակարգային խնդիրները, ինչպես նաև աշխատակազմի որոշ մարմինների տեղակայման հարցը լուծելուց հետո կընդունենք համապատասխան որոշում»,- ասել է ՀՀ վարչապետը։

 

Back to top button