ԿարևորՄշակույթ

«Մինաս. Հին ու բոլորովին նոր»․ ցուցադրություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում


Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ բացվեց «Մինաս. Հին ու բոլորովին նոր» խորագրով ցուցադրությունը: Մեծանուն գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 90 ամյակին նվիրված ցուցադրությունը մեկտեղում է շուրջ 90 աշխատանք՝ Հայաստանի տարբեր թանգարաններից, մասնավոր հավաքածուներից։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Ռադիոլուրը։

 

Ինչպես բացման հանդիսությանն իր խոսքում նշեց Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը,  Մինասի արվեստը նորովի մեկնաբանելու անհրաժեշտություն կա, եւ այդ առումով ցուցահանդեսը հրաշալի առիթ է նրա թողած ժառանգությունը վերարժեւորելու եւ նոր սերունդներին ներկայացնելու համար։


Ակնհայտ է, որ Պատկերասդրահում Մինասի  ցուցահանդեսին պատրաստվել են ամենայն պատասխանատվությամբ։ Ուշադրություն են դարձրել յուրաքանչյուր մանրուքի՝ շրջանակից մինչեւ լուսավորություն։ Գեղեցիկ գունային լուծում է տրված այն ցուցասրահներին, որտեղ ներկայացված են աշխատանքները։ Դրանք ստացել են Մինաս Ավետիսյանի այն երկու հիմնական գույները, որոնք նկարիչը շատ էր օգտագործում՝ կապույտը եւ որդան կարմիրը։

Աշխատանքները ներկայացված են ըստ ստեղծագործական ժանրերի՝ բեմանկարչություն, գրաֆիկա, գեղանկարչությունն ըստ փուլերի՝ Ջաջուռ, դիմանկարների շարք, «Խաչելություն» եւ այլն։ Ցուցադրությունն ուղեկցվում է էլեկտրոնային փաստավավերագրական նյութերով։

«Գրաֆիկական աշխատանքները հիմնականում պատկերասրահի հավաքածուից են, իսկ գեղանկարչական աշխատանքների մեծ մասը՝ մասնավոր հավաքածուներից։

Ցուցադրել ավելի
Back to top button