ԿարևորՀասարակություն

Նազիկ Ամիրյանը ձերբակալվեց

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ձերբակալվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:

Նազիկ Ամիրյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի կասկածանքով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նազիկ Ամիրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման մեջ, որ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և Մ. Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Նախաքննությունը շարունակվում է:

Ցուցադրել ավելի
Back to top button