ԿարևորՔաղաքական

Ռումինիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. ԱԳՆ

Ռումինիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերիր նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Ռումինիայում ՀՀ դեսպանը տեղեկացնում է, որ երկրի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ն»,-գրել է Բալայանը:

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացրել են նաև Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը:

Ցուցադրել ավելի
Back to top button