ԿարևորՀասարակություն

Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ. ինչ է կատարվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Այսօր հետաքրքիր գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը` լուր տարածելով, թե երեկ առավոտյան, օգտվելով Հայաստանից իր բացակաությունից, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը մուտք են գործել իր աշխատասենյակ, ուր նաև առկա են եղել իր անձնական իրերը:

Ի պատասխան՝ ԿԳ նախարարը արձագանքում է, որ Հայկ Դեմոյանն այլևս տնօրեն չէ, քանի որ ՀՑԹԻ ՊՈԱԿ-ը լուծարվել է ու դարձել է հիմնադրամ:

 

Աղմուկ բարձրացնելը ՀՑԹԻ-ի շուրջ ավելորդ է,՝ասում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառմանը։

ԿԳ նախարարն ու փոխնախարարը օգտվելով Հայաստանից իր բացակաությունից մուտք են գործել տնօրենի շխատասենյակ այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց էր թողել՝ գրել էր Դեմոյանը։

Նա նշել էր, որ սենյակում եղել են անձնական իրերը, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ: Ի պատասխան՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն հակադարձում է.

«Սեպտեմբերին նա մեկնել է ՀՀ-ից ու ԺՊ է նշանակվել Սուրեն Մանուկյանը, հետո Գևորգ Վարդանյանը, և այս տարվա հունիսին եկել է ու զավթել է տնօրենի սենյակն ու օգտագործել տնօրենի մեքենան»:

Այն, ինչ անում է Հայկ Դեմոյանը, անօրինական է և ԿԳ նախարարությունը  բոլոր իրավունքներն ունի այդ հակաօրինական գործողությունները կասեցնելու համար, ասում է նախարար Արայիկ Հարությունյանը: Խոսքը սենյակ գրավելու և անօրինական նիստեր գումարելու մասին է։

Նախորդ տարվա դեկտեմբերին որոշվել է «ՀՑԹԻ» ՊՈԱԿ-ը հիմնադրամ դարձնել, ինչի արդյունքում տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան — ինստիտուտի գիտական քարտուղար Գևորգ Վարդանյանը։ Սակայն այս տարվա մայիսի 30-ին նա ազատման դիմում է գրել ու այլևս աշխատանքի չի ներկայացել՝ «Ռադիոլուրի» հացին ի պատասխան  տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան — ինստիտուտի մամուլի քարտուղար Արևիկ Ավետիսյանը:

Իսկ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նախկին տնօրենի սենյակում հանդիպել է թանգարան-ինստիտուտի փոխտնօրենների հետ՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ կան ինստիտուտում, ինչի մասին նախապես տեղեկացրել էր Հայկ Դեմոյանը՝ ակնկալելով հանդիպում նախարարի հետ:

«Հարցրել եմ փոխնախարարների, թե արդյոք խնդիրներ ունեն և որևէ մեկը չի ասել թե խնդիր կա»:

Նախարար Հարությունյանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան նշեց, որ Հայկ Դեմոյանի հարցով դիմելու է իրավապահներին, նաեւ շուտով կգումարվի նաեւ ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որն էլ կորոշի տնօրենի ընտրության օրը։

Ցուցադրել ավելի
Back to top button