ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի «առաջ» բերած դիրքը 4 կողմից վերահսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից

Բաքուն վերջին օրերին անընդհատ խոսում է, թե Նախիջևանի հյուսիս-արևելյան հատվածում, այսպես ասենք, ազատագրել է դիրքեր ու հենակետերն առաջ բերել: Իրականությունն այն է, որ խոսքը չվերահսկվող դիրքերի մասին է։ Հայաստանը որևէ դիրք չի կորցրել։

Վաղ առավոտյան լրագրողներս ՊՆ ներկայացուցիչների հետ միասին շարժվեցինք դեպի Արենի: Որոշ ճանապարհ անցնելուց հետո՝ թվաց՝ հասել ենք, սակայն պարզվեց, դեռ մի բարձունք էլ պետք է հաղթահարեինք, որպեսզի տեսնեինք այն դիրքը, որ Ադրբեջանն «առաջ» էր բերել։

Պարզվեց այդ դիրքը 4 կողմից վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից։ Ադրբեջանն այս առաջխաղացմամբ իր համար բարենպաստ պայմաններ չի ստեղծել՝ ասում էմայոր Անդրանիկ Ծատուրյանը՝ ցույց տալով մեր եւ ադրբեջանական դիրքերը:

Ի դեպ, ադրբեջանական դիրքերից երևում էր Արենի գյուղն ու խաղողի այգիները: Այս  հեռավորությունը վտանգավոր չէ՝ հավաստիացնում են հայ զինվորականները: Ըստ նրանց՝ այդ դիրքից հրազենով չեն կարող խոցել գյուղը, պետք են խոշորամասշտաբ զինատեսակներ: Իսկ այսօր հայկական կողմի համար առավել քան տեսանելի է ադրբեջանցիների շարժը:

Միայն  այս դիրքում չեղանք, այցելեցինք նաև այն  դիրքեր, որտեղ հայկական կողմը դիրքային  բարելավումներ էր  կատարել:

«Այս քայլով Ադրբեջանն  իրեն ավելի վատ վիճակի մեջ է դրել» ,- ասում է  պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը:

 

Իսկ  որն էր Ադրբեջանի դիրքն առաջ բերելու նպատակը, երբ 4 կողմից վերահսկվում են:

«Ցանկացած խախտման դեպքում հայկական կողմը երեք ուղղությունից կարող է կրակ վարել և ճնշել հակառակորդին»:

Նկարահանումներն ու ձայնագրություններն արդեն արված են, մեզ մնում է վերադառնալ նույն ճանապարհով։ Իջնելիս նկատում ենք ժամկետային զինծառայողների։

Նրանց հատկապես զարմացնում են կին լրագրողները, որոնք կարողացել են հաղթահարել դժվարամատչելի բարձունքը, սակայն մեզ համար արդեն դժվարությունները հետևում էին, երբ տեսանք, որ սահմանը ամուր ձեռքերում է: Ժամկետային զինծառայող Գրիշա Ավագյան:

Իսկ դիրքերից իջնում ենք, տղաների երգը լսելով։

Ցուցադրել ավելի
Back to top button