ԿարևորՔաղաքական

Երևանում մեկնարկել է ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը

Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները՝ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը և Թուրքիայի արտգործնախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գուչուքը:

Նիստի ժամանակ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, որին անդամակցում են Սևծովյան տարածաշրջանի 11 երկրներ:

Back to top button