Հասարակություն

Աղիքային վարակների աճի հիմքում ջրի գործոնը բացառվում է․ ԱՆ

Ներկայում Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակները, այդ թվում՝ դիզենտերիան, ունեն աճի միտում: Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները, ունեն ամառ-աշուն սեզոնականություն, այսինքն այս սեզոնին դրանց թիվն աճում է, հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը։

Վերջին օրերին, աղիքային վարակների սեզոնային ակտվության հետ կապված, բնակիչները մտահոգություն են հայտնում, թե վարակի հիմքում կարող է լինել ջրի որակական խնդիրը: Այս մտահոգությունները հիմնավոր չեն, ինչը փաստում են լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

Այսպես, բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի և անվտանգության նկատմամբ մշտապես իրականացվող դիտարկման արդյունքում Երևան քաղաքի վարչական տարածքներում հունիս ամսվա ընթացքում հետազոտված խմելու ջրի նմուշներում մանրաէաբանական ցուցանիշների ոչ մի շեղում չի արձանագրվել: Միաժամանակ խմելու ջրի որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում նաև ջրամատարակար ընկերության կողմից:

ՀՀ-ում դիտվող դեպքերի աճը պայմանավորված է սննդային գործոնով, այդ են փաստում նաև լաբորատոր հետազոտությունները, որոնք արձանագրում են շիգելլայի Զոննե տեսակը, որը բնորոշ է սննդային գործոնին։

Ցուցադրել ավելի
Back to top button