Սպորտ

Խորվաթիան երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ԱԱ-2018-ում

Կայացավ ԱԱ-2018-ի D խմբի վերջին՝ Իսլանդիա-Խորվաթիա խաղը:

Խորվաթիան երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ԱԱ-2018-ում: Հանդիպման հաշիվը բացվել է Բադելը: 53-րդ րոպեին խորվաթ ֆուտբոլիստը առաջ մղեց իր հավաքականին: Իսլանդացիները կարողացան հավասարեցնել հաշիվը 76-րդ րոպեին, 11-մետրանոց հարվածից չվրիպեց Գիլֆի Սիգուրդսոնը:

Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Իվան Պերիշիչո, ով 90-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Խորվաթիայի ընտրանուն:

D խմբում առաջին տեղը զբաղեցրեց Խորվաթիան՝ վաստակած 9 միավորներով: Արգենտինան 4 միավորով գրավեց 2-րդ տեղը և անցավ փլեյ-օֆ փուլ:

Աղբյուր՝ armsport.am

Ցուցադրել ավելի
Back to top button