Հասարակություն

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է $1 մլն-ից ավել կանխիկ գումարով (տեսանյութ)

ՀՔԾ վարույթ ընդունված քրեական գործով ձերբակալվել է մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը, հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը

Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է:

Back to top button