Քաղաքական

Իմաստությունը ժառանգությամբ չի փոխանցվում. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը՝ Ալիևի հայտարարություններին

Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը կրկին բարձրագոչ հայտարարություններ է արել ու ռազմական հռետորաբանություն է կիրառել:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»:

Նա կրկին մոլորության մեջ է դրել սեփական ժողովրդին՝ համոզելով, թե Նախիջևանում 2018 թվականի հունիսին գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն առաջընթաց ունի:

Ալիևի՝ իրականությունը չարտահայտող հայտարարություններին արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Անագե զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը ամենաժամանակակից զենքերի միջոցով գրոհում է բոլոր հնարավոր բարձունքները, այդ թվում և փոստերը, հեռագիրը և այլն:

Ադրբեջանի ժողովուրդը ցավով հաստատում է՝ իմաստությունը ժառանգությամբ չի փոխանցվում»,- նշել է ԱԳ խոսնակը:

Back to top button