Քաղաքական

Արփինե Հովհաննիսյանը Բել-412-ի մասին խոսել է կոնգրեսականի հետ

ԱԺ փոխնախագահ,«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ադրբեջանի կողմից ձեռք բերված ամերիկյան Բել-412-ի մասին զրուցել է կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, ով հավաստիացրել է, որ կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արփինե Հովհաննիսյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ամերիկյան ուղղաթիռների մասին

Հարգելի գործընկերներ, քիչ առաջ խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, (ով նախկին զինվորական է) հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ հանրային քննարկումների դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները:

Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»:

Ցուցադրել ավելի
Back to top button