ԿարևորՀասարակություն

Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց կալանքից

Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը  որոշում է կայացրել բավարարել Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը, հաշվի առնելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությունները:

Back to top button