Քաղաքական

Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է. Սերժ Թանկյան

Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը:

Թանկյանը նաեւ գրառում է արել. «Երբեմն լուսանկարը խոսում է ամեն ինչի մասին: Ամերիկան լիակատար հետընթացի մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, այդպես չէ՞»:

Time ամսագրի շապիկի լուսանկարում Դոնալդ Թրամփը նայում է հոնդուրասցի աղջնակի, որին ԱՄՆ միգրացիոն ծառայությունները խլել են մորից Մեքսիկայի հետ սահմանն անօրինական հատելու ժամանակ:

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով հանձնարարել է անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործող ընտանիքների անդամներին իրարից չբաժանել, այլ միասին ձերբակալել:

Back to top button