Հասարակություն

Ավտոերթ՝ Գնդեվազից-Ջերմուկ. 4-րդ օրն է փակ է Ամուլսար տանող ճանապարհը

Ամուլսարի հանքավայր գնացող ճանապարհը փակ է, շինարարական աշխատանքները դադարեցված՝ «Ռադիոլուրին» և տեղացիներն են փոխանցել, և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունից:

Սա միակ փաստն է, որ կողմերը նույնությամբ հաստատում են, մնացած բոլոր դեպքերում բերված փաստարկները, կարծիքներին ու տեսակետները բախվում են իրար:

«Լիդիանում» սպասում են կրքերի հանդարտվելուն, որ աշխատանքները շարունակեն, իսկ ակցիայի կազմակերպիչները խոստանում են բողոքը շարունակել: Ճանապարհը  գուցե բացեն՝ ըստ իրավիճակի:

       

Արդեն չորրորդ օրն է, ինչ փակ է դեպի Ամուլսար գնացող ճանապարհը: Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ մասնակիցների աշխարհագրությունն ընդալյնվում է՝ Վայք, Եղեգնաձոր, Գյումրի, Երևան ու ոչ միայն

«Այս պահին ճանապարհները շարունակում են փակ մնալ: Մեծ քանակությամբ մարդիկ են ներգրավվել, որ Ամուսլարը չշահագործվի»:

Ամուսարը միայն տեղացիների խնդիր չէ՝ ասում է զուցակիցս, այն բոլորիս խնդիրն է:  Գալստյանը պարզաբանեց՝ այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված են

«Քանի որ մենք ճանապարհները փակել ենք, որևէ աշխատողի չենք թողնում հանքի տարածք մուտք գործի, այդ պատճառով հանքում որևէ աշխատանք չի իրականացվում: Մեր միջամտության արդյունքում այս պահին աշխատանքները դադարեցված են»:

Զրուցակիցս՝ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության փոխտնօրեն Արմեն Ստեփանյանն է

«Այս պահին ճանապարհները փակ են, շինարարական աշխատանքներ չեն կատարվում: Որոշ կապալառուների աշխատակիցներ, այո, հեռացել են»:

Որն է լինելու «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության հաջորդ քայլը.

«Հաջորդ քայլը, երբ հանդարտվի, մարդիկ կվերադառնան աշխատանքի, նույն կապալառուները, նույն աշխատակիցները: Կսպասենք այնքան, մինչև հանդարտվի»:

«Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Վազգեն Գալստյանը, չի բացառում՝ նման քայլերի հաճախ են դիմելու.

«Տասը տարի այս տեմպով ու ռիմթով չեմ կարծում, թե որևէ բիզնես ցանկություն կունենա այսպիսի համայնքի հետ աշխատել»:

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչը իրավիճակը շահավետ չի համարում, սակայն կարծում է, որ իրավիճակը կհանդարտվի.

«Կվերադառնանք աշխատանքի, նույն կապալառուների հետ, կլինեն նոր աշխատանքներ նոր կապալառուների հետ: Կշարունակվեն աշխատանքները, շինարարությունը կավարտենք: Մեր հարցին՝  ցանկացած պարագայում  կավարտվի շինարարությունը, արձագանքեց՝ իհարկե, պետք է շինարարությունը ավարտել»:

Այսօր Գնդեվազից ավտոերթով դեպի Ջերմուկ ակցիայի մասնակիցները  ոչ թե իրազեկման երթ էին անցկացնում, այլ, Վազգեն  Գալստյանի  պարզաբանմամբ, ցույց տալիս,  որ բողոխին ամբողջ համայնքն է մասնակցում:

Ցուցադրել ավելի
Back to top button