Սպորտ

Կոլումբիան հաղթեց Լեհաստանին

Աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրն ավարտվեց H խմբի Լեհաստան-Կոլումբիա հանդիպումով:

Հարավային Ամերիկան ներկայացնող երկրի հավաքականը հաղթեց 3:0 հաշվով:

Մրցավեճի հաշիվը բացվել է առաջին խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ. Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո Յերի Մինան գլխի դիպուկ հարվածով գոլ խփեց:

70-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Ռադամել Ֆալկաոն:

5 րոպե անց Խամեսի ֆանտաստիկ փոխանցումից հետո Խուան Կուադրադոն մեն-մենակ է մնացել դարպասապահի հետ և 3-րդ գոլը խփել:

H խմբում Սենեգալը և Ճապոնիան 4-ական միավոր ունեն, Կոլումբիան 3 միավոր ունի, իսկ միավոր չվաստական Լեհաստանը եզրափակում է խումբը:

Ցուցադրել ավելի
Back to top button