Միջազգային

Թրամփ-Պուտին հանդիպման օրը հայտնի է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Վիենայում, հուլիսի 15-ին։ Այս մասին կիրակի օրը հաղորդել է «Քրոնեն Ցայթունգ» ավստրիական պարբերականը։

Նշվում է, որ ներկա պահին Ավստրիայի իշխանությունները պատրաստվում են այս հանդիպման անցկացմանը։

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Թրամփը «մոտ ապագայում» կարող է հանդիպել Պուտինի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button