Սպորտ

Գերմանիան ֆանտաստիկ հաղթանակ տարավ

Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Գերմանիան 2:1 հաշվով հաղթել է Շվեդիային:

32-րդ րոպեին Տոնի Կրոսի սխալից հետո մրցակիցը հակագրոհ է սկսել, որն ավարտել է Օլա Տոյվոնենը՝ գրավելով Մանուել Նոյերի դարպասը:

Ընդմիջումից հետո հանդիպման հաշիվը հավասարեցրել է Մարկո Ռոյսը՝ եզրափակելով ձախ եզրից կատարած փոխանցումը: 81-րդ րոպեին Ժերոմ Բոատենգը երկրորդ դեղին քարտն է ստացել և հեռացվել դաշտից: Ավելացված 5-րդ րոպեին Կրոսը տուգանային հարվածից հաղթանակ է պարգևել իր թիմին:

Այս խմբում Մեքսիկան ունի 6 միավոր, Գերմանիան և Շվեդիան՝ երեքական, իսկ Հարավային Կորեան միավոր չունի:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button