Սպորտ

Անգլիան ջախջախիկ հաղթանակ տարավ Պանամայի նկատմամբ

ԱԱ-2018-ի G խմբի 2-րդ տուրի 2-րդ խաղում մրցում էին Անգլիայի և Պանամայի հավաքականները:

Անգլիացիները հաղթեցին 6:1 հաշվով:

Առաջին խաղակեսի հսկայական առավելությունը Սաութգեյթի թիմը վերածեց խփած 5 գոլի:

Հանդիպման մեկնարկից 8 րոպե անց Ջոն Սթոունզը գլխի հարվածով բացեց հաշիվը: 22-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Հարի Քեյնը:

40-րդ րոպեին Սթոունզը նաև դուբլ ձևակերպեց: Առաջին կեսի ավելացված ժամանակում ևս մեկ 11 մետրանոց նշանակվեց դարպասին. Հարի Քեյնը հուժկու հարվածով գնդակն ուղարկեց նույն անկյունը:

Երկրորդ խաղակեսը համեմատաբար հանգիստ ընթացավ:

62-րդ րոպեին Լոֆտուս-Չիկի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Քեյնից և հայտնվեց դարպասում: Պաշտոնական աղբյուրներում գոլը գրանցված է Քեյնի անվան դիմաց:

78-րդ րոպեին Պանամայի հավաքականը հեղինակության գոլ խփեց. տուգանայինից փոխանցումից հետո ավագ Ֆելիպ Բալոյը սահընկումով գնդակն ուղարկեց Փիքֆորդի դարպասը: Մնացած ժամանակահատվածում գոլ չգրանցվեց:

Անգլիան վաստակում է 6 միավոր և փլեյ-օֆի ուղեգիր ձեռք բերում: G խմբի վերջին տուրում մրցելու են առաջատարները՝ Անգլիա-Բելգիա: Միավոր չունեցող Պանամայի և Թունիսի ընտրանիները մրցելու են միմյանց դեմ:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button