Մշակույթ

Երիտասարդ դրամատուրգը Հայաստանը Գերմանիայում ներկայացրեց իր «Սիրո ջերմաչափ»- ով

Բեռլինի Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ  Գերմանիայում այս ամիս տեղի է ունեցել Next stage Europe ամենաամյա փառատոնը: Վանաձորցի Էլֆիք Զոհրաբյանը փառատոնին մասնակցած 13 դրամատուրգներից մեկն էր ու ներկայացրել է Հայաստանն իր հեքիաթ-պիեսով:

 

Մինչև 40 տարեկան 13 դրամատուրգ ԱՊՀ երկրներից Գերմանիայում՝ նույն գաղափարի շուրջ. Next stage Europe ամենաամյա փառատոնն արդեն իրականություն է: Էլֆիք Զոհրաբյանը Հայաստանի դրամատուրգն էր փառատոնում: Ասում է՝ Հայաստանում ընտրությունն ավելի բարդ է եղել, քան Գերմանիայում 13 դրամատուրգի միջև տեղի ունեցած ընտրությունը:

«Սիրո ջերմաչափ» հայկական հեքիրաթ-պիեսը գրավել է բազմազգ թատրեասերին, ասում է Էլֆիքը, վերջում ավելացնում՝ սերը հաղթում է:

Էլ ի՞նչ միջազգային հանդիպում, առանց հայկական թավշյա հեղափոխությունը քննարկելու. հայկական իրադարձությունները հետաքրքրել են արտասահմանցիներին, դրամատուրգն էլ իր հերթին հետաքրքրվողներին փորձել է տալ հուզող հարցերի պատասխանները:

 

Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել արդի դրամայի գրական տեխնիկայի դասեր Բեռլինում ու Պոտսդամում: Թատերագիրները հնարավորություն են ունեցել դիտելու ժամանակակից հեղինակների բեմադրություններ Բեռլինի մոտ 150-ամյա թատրոնի մեծ ու փոքր դահլիճներում:

Back to top button