Հասարակություն

ՄամաԲալիկՌան 2018. մայրիկները վազում են՝ հանուն բարեգործության

Երևանի մանկական զբոսայգում, այսօր կայացել է  <<ՄամաԲալիկՌան 2018>>  բարեգործական  միջոցառումը:

Շուրջ մեկ կմ երկարությամբ  վազքը հաղթահարել է  ակտիվ, համարձակ  150 <<մամաբալիկ>>:

«Մասնակցելով  մարաթոնին ուզում ենք ապացուցել, որ երեխաների հետ էլ  կարելի է ու պետք է մնալ ակտիվ ու  կենսուրախ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել են միջոցառման մասնակից մայրիկները:

«ՄամաԲալիկՌան 2018»-ի հիմքում հիմնականում բարեգործության գաղափարն էր։

Հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է  Նիբա սոցիալական ձեռնարկությանը, որտեղ աշխատում են  հաշմանդամություն ունեցող և կարիքավոր ընտանիքների երեխաների ծնողները՝ հիմնականում միայնակ մայրերը:

Back to top button