Սպորտ

Շվեյցարիան տարավ առաջին կամային հաղթանակն ԱԱ-2018-ում

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Սերբիան մրցեց Շվեյցարիայի հետ: Հավաքականներն ընդգրկված են E Խմբում:

Հետաքրքիր անցած խաղում Շվեյցարիան կամային հաղթանակ տոնեց 2:1 հաշվով: Հաշիվը բացեց Սերբիայի հարձակվող Միտրովիչը: Շվեյցարիայից հաշիվը հավասարեցրեց Ջական, իսկ հաղթանակ պարգևեց Շաքիրին:

E խմբում Շվեյցարիան վաստակեց 4 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Բրազիլիան: Սերբիան իր ակտիվուն 3 միավոր: Կոստա-Ռիկան դեռ միավոր չի վաստակել և կորցրել է հնարավորությունը պայքարը փլեյ-օֆում շարունակելու համար:

Աղբյուր՝ armsport.am

 

Ցուցադրել ավելի
Back to top button