ԿարևորՔաղաքական

Ընտրական փոփոխված հայեցակարգի առաջին քննությունը՝ Վենետիկի հանձնաժողովում


Երկու տարի առաջ այս նույն շրջանում Հայաստանում կրկին քննարկվում էր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցը:

Քննարկումներն ընթանում էին  երեք 4-երի  ձևաչափով. 4-ական անդամներով ներկայացված էին իշխանությունը, ընդդիմությունը և  քաղհասրակությունը: Այսօր նորից  օրակարգում ընտրական բարեփոխումներն  են:  Քննարկումները, սակայն, ընթանում են 2 առանձին ձևաչափերով:

Կառավարությունն ու քաղհասրակությունը աշխատում են մի խմբում, քաղաքական ուժերը՝ մեկ այլ խմբում: Այսօր արդեն ընտրական թեմայով խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչները առաջին հանդիպումն են ունեցել Վենետիկի հանձնաժողովի մասնագետների հետ:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ընտրական բարփոխումների մշակման նպատակով վարչապետին կից ստեղծված հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնեսյանը Վենետիկի հանձնաժողովի՝ այսօր մեկնարկած  նիստում ներկայացրել են ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը:

Դանիել Իրոնիիսյանը «Ռադիոլուր»-ին Վենետիկից   փոխանցեց, որ հանձնաժողովի փորձագետներին ներկայացվել են փոփոխությունների  հայեցակարգային մոտեցումները:

« Վենետիկ հանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստանի ԸՕ օրենսգրքի նախապատրաստման փուլըհ և կարճ ելույթներ ունեցան ադարադատության նախարարը, խորհրդարանի փոխխոսնակը և ես»:

Իոնիսյանն ասում է, որ փորձագետներին առայժմ տեքստ չի ներկայացվել , նիստում մանրամասն չի քննարկվել, թե ինչ  փոփոխություններ են լինելու: Առանցքում եղել են հայեցակարգային մոտեցումները: Պատասխանելով մեր հաջորդ հարցին, թե  արդյոք հայկական պատվիրակության անդամները  նույն մոտեցումներով  են ներկայացել կամ որքանով են համընկել  ԱԺ փոխնախագահի և արդարադատության նախարարի մոտեցումները, Իոնիսյանը նախընտրում է  չխախտել կոռեկտության սահմանները:

«Այս փուլում այդ հարցին եկեք չպատասխանեմ»:

Ծրագրում կառավարությունը նշել է, որ  արտահերթ ընտրությունների անցկացումը նախատեսում է առավելագույնը մեկ տարվա ընթացքում, իսկ ընտրություններին պետք է նախորդի օրենսդրության բարեփոխումը: Վենետիկի հանձնաժողովը  սովորաբար չի ողջունում, երբ ընտրական օրենսդրությունը  փոփոխվում է ընտրությունների նախորդող շրջանում: Կարո՞ղ է այս նախապայմանը առանցքային լինել հանձնաժողովի դիրքորոշման մեջ՝ հարցում եմ Իոնիսյանին:

«Սովորաբար հանձնաժողովը նախապայմաններ չի դնում, խորհուրդ է տալիս, ասում է, թե որն է լավ պրակտիկան: Այո, հանձնաժողովն ասում է, որ ընտրություննհերին նախորդող մեկ տարվա ընթացքում օրենսդրության փոփոխությունները ցանկալի չեն, բայց մենք ունեցել ենք դեպքեր, երբ այդ պայմանը խախտվել է: 2016-ի հոկտեմբերին օրենսդրությունը փոխվել է, 2017-ի ապրիլին ընտրություններ են կազմակերպվել: Դե պարզ է, որ 2 շաբաթ առաջ օրենսգիքրը չի փոխվի, բայց 1 տարուց պակաս ժամանկ կլինի պատրաստվելու համար»:

Արտահերթ ընտրություններից  առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակմամբ, փաստորեն,  զբաղվելու է  միանգամից երկու հանձանժողով՝ մեկը կառավարությունում, մյուսը՝ Ազգային ժողովում:

Գործադիրում վարչապետին կից ձևավորված հանձնաժողովում ընդգրկված են կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչները, խորհրդարանական հանձնաժողովում  միայն քաղաքական ուժեր են՝ 3ական ներկայացուցիչ 4 խմբակցությունից:  Ի դեպ, երկու հանձնաժողովները ձևավորվեցին նույն օրը: Առաջին տպավորությունն այնպիսին էր, որ գործադիրն ու օրենսդիրը միավորվել չկարողացան:

Թե տեխնիկական առումով ինչպես է համատեղվելու աշխատանքը, գործադիրում այսպես են պատկերացնում. իրենք կմշակեն նախագիծը ու այն կդնեն խորհրդարանականների  քննարկման սեղանին: Քաղաքական ուժերն իրենց առաջարկներով կմասնակցեն  նախագծի լրամշակմանը:

Ի դեպ , խորհրդարանական հանձնաժողովը առաջին նիստն արդեն հրավիրել է, միայն տեխնիկական հարցեր են քննարկվել :

Վահրամ Բաղդասրայանն ասում է՝ իրենց առաջարկների փաթեթն արդեն մշակվում է: ՀՀԿ-ին վերաբերող հիմնական հարցը մեկն է՝ պատրաստ է արդյո՞ք հրաժարվել ռեյտինգայինից: Բաղդասարայանի խոսքով՝ կառչած չեն այդ ընտրակարգից, եթե համոզիչ փաստարկներ ներկայացվեն, կքննարկեն:

Արտահերթ ընտրությունների ժամկետները ոչ գործադիրում, և ոչ էլ օրեսնդիրում առայժմ չեն հստակեցնում: Բայց մեկ ճշգրտում  անում են. այն ժամկետը, որը մամուլը վերջին շրջանում  շրաջանառում է որպես հավանական, խոսքը սեպտեմբերի մասին է, իրաստեսական չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button