Քաղաքական

Մանվել Գրիգորյանը հնարավոր է զրկվի Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

Էջմիածնի  փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանն այսօր կարծիք է հայտնել գեներալ Մանվել Գրիգորյանի աղմկահարույց բացահայտումների կապակցությամբ և չի բացառել, որ նրան հնարավոր է զրկեն նաև պատվավոր քաղաքացու կոչումից:

Էջմիածնի քաղաքապետարանը բնականոն հունով աշխատում է, մամուլում հայտնված լուրերը   չեն  համապատասխանում իրականությանը՝ «Ռադիոլուրին» այսօր  փոխանցեց Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը։ Ասում է՝ իրեն էլ պարբերաբար զանգում հարցնում են:

Այս օրերին պարբերաբար հայտնվում  են տեղեկություններ, որ Էջմիածնում ամենաթողություն է տիրում, որ ստեղծվում են նոր կլաններ, քաղաքը բաժանվել է մի քանի մասերի: Վազրիկ Գրիգորյանը չի հերքում, որ առաջին օրերին  կար նման իրավիճակ, սակայն այսօր արդեն ամեն ինչ խաղաղվել է։


Վերջին դեպքերից հետոհրապարկվեցին տեսանյութեր, երբ մեքենաները  կայանվում են, այսպես ասած,  չթյուլատրված  վայրում, եւ անվադողերը միագամից վնասում էին «մանվելականները»՝ ինչպես էջմիածնեցիներն են ասում։ Վազրիկ Գրիգորյանը չի հերքում այս լուրերը:

Փոխքաղաքապետը 13  տարի է աշխատում է քաղաքապետրանում, աշխատել է երկու քաղաքապետերի հետ: Ասում է, որ պետք չէ թերագնահատել արվածը։ Եթե համեմատում եք այլ քաղաքաների հետ, ապա վերջին 10-ը տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել՝ պնդում է, նաեւ հավելում՝ խնդիրներ միշտ էլ կան:

2006 թ -ից գեներալ Մանվել Գրիգորյանը  Էջմիածնի պատվավոր  քաղաքացի  է: Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս դեպքերից հետո ավագանին հանդես գա նախաձեռնությամբ եւ նրան զրկի կոչումից՝ Վազրիկ Գրիգորյանը չբացառեց:

Ի դեպ՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը այսօր տեսանյութ էր հրապարակել, որում ԵԿՄ վարչության նախագահը անդրադառնալով իրեն վերագրվող մեղադրանքներին՝ պնդում է՝ իր ընկերներն իրեն սխալ են հասկացել, ինքը մեղավոր չէ:

Մինչ ԱԱԾ հայտնի տեսանյութի հրապարակումը՝ էջմիածնեցիները  պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: «Ազատ քաղաքացի, բաց ինստիտուտ»  իրավապաշտպան հասարական կազմակերպության  նախագահ Արտակ Սերգոյանը նախաձեռնողներից էր։

«Ռադիոլուրի»  հետ զրույցում նշում է, որ  թավշյա   հեղափոխությունը դարձավ  շարժառիթ,  որպեսզի  նա պայքարի, իր բնորոշմամբ, էջմիածնեցու ազատություն համար: Ըստ նրա՝ տարիներ շարունակ Էջմիածնեցիները ապրել են վախի մթնոլորտում:

Արտակ Սերգոյոնը նույնպես անդրադարձավ Էջմիածնում նոր կլանային համակարգի ձեւավորման լուրերին:

Արտակ Սերգոյանը իր ՖԲ-ը էջում պարբերաբար տեսանյութեր է   հրապարկում, որտեղ ներկայացնում է բնակիչների ոտնահարված իրավունքները։ Ի՞նչ նպատակ  են հետապնդում նրա այս քայլերը։ Սերգոյանը հավաստիացնում է՝ քաղաքապետի պաշտոնին չի հավակնում, ավելին՝ պատրաստ է  համագործակցել լեգիտիմ ընտրված  այն  թեկնածուի հետ, ով  քաղաքը դուրս կբերի  այս իրավիճակից:

Ի դեպ՝ Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի անունը նույնպես շրջանառվում է    թեկնածուների շարքում։ Վերջինս մեզ հետ զրույցում ոչ հերքեց և ոչ էլ  հաստատեց՝ ժամանակը  ցույց կտա՝ ասում է:

Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:

Back to top button