Քաղաքական

Արմավիրի քաղաքապետը հրաժարական է ներկայացրել


Այսօր  հրաժարական է ներկայացրել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:

Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետը խնդրել է ավագանու անդամներին կողմ քվեարկել իր հրաժարականին, 14 անդամից 4 դեմ է քվեարկել:

Ավագանու երկարակյաց  անդամները քաղաքապետի հետ աշխատել են ընդհանուր համաձայնությամբ։

Այսօր առավոտյան  Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու արտահերթ հրավիրված  նիստով  քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը  հրաժարական է ներկայացրել և ավագանու խնդրել կողմ քվեարկել իր հրաժարականին: Ռուբեն Խլղաթյանն Արմավիր քաղաքը ղեկավարում է 2004թվականից, մինչ այդ  2 տարի էլ աշխատել է փոխքաղաքապետ: Քաղաքապետն իր հրաժարականը պայմանավորել է Արմավիրի նախաձեռնող խմբի բողոքի ակցիաներով:


Ռուբեն Խլղաթյանը  նշեց, որ չարտոնված հավաքները, քայլերթերն ու ավտոերթերը խանգարում են քաղաքի բնակիչների հանգիստն ու նրանց գործունեության  խաղաղ, բնականոն ընթացքը և չնայած մեկշաբաթյա  բողոքի ակցիաներին՝ բողոքավորների թիվը չիմ գերազանցել 50 մարդ, որը քաղաքապետը պայմանավորում է իրեն ուղղված հարգանքով ու վստահությամբ: Իսկ Արմավիրի նախաձեռնող խմբի անդամները նշեցին, որ քաղաքի բնակիչները կողմ են հրաժարականին, սակայն համարձակություն չունեն բողոքի ձայնը բարձրացնելու, մասնակցելու հավքաներին:


Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը շնորհակալություն է հայտնել ավադանուն, քաղաքապետարանի աշխատակազմին ու քաղաքի բնակչությանը իրեն սատարելու  և իր կողքին լինելու համար:


Արմավիրի քաղաքապետի հրաժարականի հարցի քննարկման վերաբերյալ   ավագանու արտահերթ նիստին ներկա էր ավագանու  14 անդամ, որից  4 դեմ է քվեարկել, 10 կողմ:

Արմավիր քաղաքի ավագանու մի քանի անդամներ կարծիքներ հայտնեցին հրաժարականի վերաբերյալ:


«Կողմ եմ քվեարկել, քանի որ քաղաքում կան շատ չլուծված խնդիրներ, օրինակ՝ 12 մանկապարտեզից 4-ն է նորոգված ու լավ  վիճակում, մնացածը՝ վատ»:

«Ես 16 տարի աշխատում եմ այսօրվա քաղաքապետի հետ , 16 տարի բյուջե է կատարել, ինձ հետաքրքրում ա բյուջեն, ռադիոլուրի հարցին՝ բյուջեի կատարումը ենթադրում է ներդրում համայնքի բարեկարգմանը, ավագանու անդամը պատասխանեց՝ ես կբավարարվեմ այդքանով»:


«Ես կատարել եմ քաղաքապետի խնդրանքը»:

Նիստին ներկա էր Արմավիրի նախաձեռնող խմբի մեկ անդամ, մյուսները դրսում էին: Հրաժարականի լուրը լսելուց հետո նախաձեռնող խմբի անդամները, որոնք գտնվել են էին Արմավիրի հրապարակում՝ շամպայնով շնորհավորել են  միմյանց:


Արմավիրի քաղաքապետարանն ըստ ընթացակարգի հրաժարականի դիմումի արձանագրությունը կներկայացնի մարզպետին, վերջինս կառավարություն և տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Համայնքի ղեկավարի նոր ընտրություն հավանաբար կնախատեսվի աշնանը:

Back to top button