Հասարակություն

Արցախում վիրավորված զինծառայողն աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում

2015 թվականին Արցախում  հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում:

Գոռն արժանացել է ԼՂՀ «Արիության», ՀՀ «Արիության» և «Գարեգին Նժդեհ» շքանշանների:

ԵՊԲՀ  ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել.

«Գոռ Դարմանյանը անցավ աշխատանքի ՀՀ նախագահի աշխատակազմում:

Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ արեց, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին:

Գոռը այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի:
Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին:

Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել:

Մաղթում եմ աշխատանքային հաջողություններ»:

Back to top button