ԿարևորՔաղաքական

Հայաստանը ստանձնեց ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվել է Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ նստաշրջանիաշխատանքը, որին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը:


ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նստաշրջանի ավարտին Ալբանիայից կառույցի նախագահությունը փոխանցվել է Հայաստանին, խորհրդանշական մուրճը հանձնվել է պատվիրակության ղեկավարին:

Հայկական պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Գևորգ Գորգիսյանը և Վահե Էնֆիաջյանը:

ՍԾՏՀ-ին անդամակցում են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:

Back to top button