ԿարևորՔաղաքական

Զուգահեռներ քաղաքականության ու ֆուտբոլի միջեւ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

Ժամանակ չունենալու պատճառով չեմ հասցնում հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն երբեմն հետաքրքրվում եմ, թե որ խաղն ինչ հաշվով է ավարտվել,«Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր հավաքականին է երկրպագում Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին խաղը, որին հետևեցի Մոսկվայում, շատ հետաքրքիր էր, և ես տպավորված էի Ռուսաստանի հավաքականի խաղի արդյունքով», — ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ իր ամենասիրելի թիմը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն է։ Հարցին, թե ի՞նչ ընդհանուր բան կա ֆուտբոլի և քաղաքականության միջև, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ֆուտբոլում և քաղաքականության մեջ հաղթում է այն թիմը, որն ունի իրական թիմային ոգի և լավ լիդեր»:

Ցուցադրել ավելի
Back to top button