Միջազգային

Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է առաջին F-35 կործանիչները

Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է հինգերորդ սերնդի առաջին երկու F-35 կործանիչները՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Պաշտոնական փոխանցման արարողությունը այժմ տեղի է ունենում Տեխասի Ֆորտ Ուորթ քաղաքում: Ավարտվելուց հետո կործանիչները կուղարկվեն Արիզոնա նահանգի Լյուկի օդային ուժերի բազա:

Այստեղ տեղի է ունենալու թուրք օդաչուների և տեխնիկական անձնակազմի ուսուցում մինչև 2019 թ. նոյեմբեր:

Պայմանագրի համաձայն՝  Անկարան պետք է ստանա 100 F-35 կործանիչ: Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի`առաջին ինքնաթիռները կտեղափոխվեն երկիր 2020 թվականին:

Ցուցադրել ավելի
Back to top button