Հասարակություն

Վարչական տուգանքներից վարորդները կազատվեն, եթե…


Իրավախախտ վարորդները որոշ զանցանքների դեպքերում կազատվեն վարչական պատասխանատվությունից: Սա հանրապետության վարչապետի եւ ոստիկանության որդեգրած նոր քաղաքականությունն է։

«Վարորդի ընկեր» կազմակերպությունը ողջունում է նախաձեռնությունը, միևնույն ժամանակ չի բացառում, որ  կլինեն նաև վարորդներ, ովքեր կչարաշահեն այս մեղմացումները:

Այս դեպքում, կարծում են, որ պետք են առավել խիստ պատժամիջոցներ:

Մոտ մեկ ամիս է, որ ճանապարհային ոստիկանությունն ավելի մեղմ մոտեցում է ցուցաբերում ճանապարհային կանոնները խախտող վարորդների նկատմամբ։ Փորձեցինք պարզել, թե ինչ են արձանագրել այս մեկ ամսվա ընթացքում, իրավիճակը ինչպես է փոխվել ճանապարհներին։ Ճանապարհային ոստիկանությունում հրաժարվեցին հարցազրույցից՝ իրավիճակը մեկնաբանելու համար։

Վարորդները, ի դեպ, վաղուց էին բողոքում տուգանքների բարձր չափերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հանձնարարել էր ավելի մեղմ մոտենալ նվազ նշանակության խախտումներին:

Ըստ այդմ՝ վարելու ընթացքում ծխելու, ուժի մեջ գտնվող տեխզննման  կտրոնը դիմապակուն  չփակցնելու, երթևեկության գոտիները փոփոխելիս կամ մանևր կատարելիս լուսային թարթիչ չմիացնելու դեպքում վարորդներն այլևս չեն  տուգանվում: Ինչպես են վարորդները վերաբերվում այս փոփոխություններին:

Ճանապարհային ոստիկանության տեսուչներն այսուհետ միայն սահմանափակվում են  բանավոր դատողությամբ: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ  Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ վարչարարության  փոփոխությունները տարածվում են նաև տեսանկարահանող սարքերի վրա: Եվ այսպես վարչական տուգանքներ չեն կիրառվի, եթե.

Բացի այս փոփոխություններից, դադարեցվել է նաև 60 կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող արագաչափերի գործադրումը։ Ըստ Արմեն Խաչատրյանի՝ պատասխանատվության  մեղմացման քաղաքականությունը  բացասական ազդեցություն չի ունենա երթեւեկության անվտանգության վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է նաև շարժական արագաչափերի կիրառմանը, ուստի ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հանձնարարել է դրանց կիրառությունը ևս վերանայել:

Վարչապետի այս նախաձեռնությունն իհարկե ողջունում է նաև «Վարորդի ընկեր» կազմակերպությունը: Համահիմնադիր Կարինա Նազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ մեղմացումների մեջ իրենց լուման ևս կա: Նրանք մշտապես համագործակցում են ՃՈ-ի հետ և առաջարկներով հանդես գալիս: Միևնույն ժամանակ պետք է բարձրացնել նաև վարորդների իրավագիտակցությունը, որպեսզի այս մեղմացումները բացասական և անդառնալի հետևանքների չհանգեցնեն:

Կարինա Նազարյանը չի բացառում, որ կլինեն նաև վարորդներ, ովքեր կչարաշահեն այս մեղմացումները: Այս դեպքում կարծում է, որ պետք են առավել խիստ պատժամիջոցներ: Ինչու չէ, կարելի է նման օրինազանցներին  նույնիսկ զրկել  վարորդական վկայականից։

Back to top button