Հասարակություն

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանն ազատ կարձակվի

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Լամբարյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը և 500 հազար դրամ գրավի դիմաց փոխեց Լամբարյանի խափանման միջոցը։

Առաջիկա ժամերին վճարման անդորրագիրը դատարան կներկայացվի և Լամբարյանն ազատ կարձակվի։

Ցուցադրել ավելի
Back to top button