Հասարակություն

ԿԳ նախարարի բացահայտումը 119 դպրոցում (տեսանյութ)

119 դպրոցի ավարտական դասարանի աշակերտուհիներից մեկը 7 ամիս է՝ բացակայում է Հայաստանից, բայց դպրոցական մատյաններում նրա անվան դիմաց գնահատականներ են դրվել:

Բացահայտ մասին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքի ուղիղ եթերում:

Նախարարը պատրաստվում է փաստերը ներկայացնել իրավապահներին:

«Փաստացի ոչ միայն բացակա աշակերտի համար պետությունը փող է վճարել եւ, փաստորեն, դպրոցը յուրացրել է այդ գումարը, այլեւ կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ սրա համար որոշ անձինք, հնարավոր է, գումար են վերցնել, այլապես ինչո՞վ բացատրել, որ մի ամբողջ դպրոց աչք է փակել սրա դեմ»,- նշել է նախարարը:

Back to top button