Քաղաքական

Արցախի կառավարությունը ԵԿՄ-ին որևէ մեքենա չի հատկացրել. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Արցախի կառավարությունը Երկրապահ կամավորական միությանը որևէ մեքենա չի հատկացրել:

Սա ի պատասխան մեր այն հարցին, որ ԱԱԾ-ի  հրապարակված  տեսանյութում երևացել են մեքենաներ, ու շատերի մոտ հարց առաջացել՝ թե այդ մեքենաները ինչպես են հայտնվել Գրիգորյանի ամառանոցում, Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ  բոլոր նվիրատվությունների ստացման ու բաշխման մասին ժամանակին հրապարակել են  մանրամասն հաշվետվություններ։

 

«Ես այս հարցին չէի անդրադառնա, եթե ոմանք չփորձեին  շահարկել   ԱՀ կառավարության և իշխանությունների անունը»,- ասում է:

«Ընդհանուր առմամբ՝ Արցախում շատ վատ են վերաբերվում Մանվել Գրիգորյանի  հետ տեղի ունեցած դեպքերին»,- ասում է նախկին պետնախարարն ու հավելում, որ անձամբ իր համար ցավալի էր տեղի ունեցածը:

Երեկ  ԱԱԾ-ի բացահայտումներին անդրադարձել էր  նաև վերջերս կալանքից ազատ արձակված Արցախի հերոս, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նշել էր, որ իր համար զարմանալի չէին այդ բացահայտումները, քանի որ գեներալի դուռը ծեծեքգուցե այդքան բան չգտնեք, բայց ուրիշ բան հաստատ կգտնեք:

Արայիկ Հարությունը  հիշեցնում է, որ ինքը նույնպես եղել է Արցախի փառապանծ  բանակի զինվոր ու բոլորի վաստակն էլ բարձր է գնահատում՝ միաժամանակ շեշտելով, խոսքը պատերազմի ժամանակվա մասին է:

Արայիկ Հարությունյանը վերջերս հրաժարական տվեց, սակայն շարունակում է քաղաքական գործունեությունը։ «Ռադիոլուրին» ասաց՝ զբաղվում  է իր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության շինարարությամբ:

Back to top button