Տնտեսական

2020-ին հնարավոր է էնրգիայի գինը բարձրանա. ՀԱԷԿ-ի համար վարկը ձեւակերպվեց նեդրում

Մինչ սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը նվազում է, Մեծամորի ատոմակայանի տնօրենը չի բացառում՝ 2020 թվականից հոսանքի գինը կբարձրանա:

Լայնածավալ աշխատանքների համար 270 մլն ԱՄՆ դոլար վարկ են վերցրել Ռուսաստանից: Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց վարկի մարման գումարը ներառել սակագնի մեջ:

 

Այս տարվա օգոստոսի 1- ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սոցիալապես անապահովների համար մեկ տարի ժամանակով ու 20 դրամով կնվազեցնի մեկ խորանարդ մետր գազի սակագինը: Սոցիալապես անապահով ընտանիքների ծախսած գազը չպետք է գերազանցի 600 խորանարդ մետրը:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից «Ռադիոլուրը» փորձեց պարզել՝ դիմելո՞ւ են հանձնաժողովին՝ հայտի վերանայման համար, թե՞ ոչ: Հարցումը գրավոր պահանջեցին: Ուղարկեցինք: ՀԾԿՀ փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը հղում է անում օրենսդրությանը.

«Էներգետիկայի մասին օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ կետի  համաձայն, լիցենզավորված անձն իրավունք ունի հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագնով ծառայություններ մատուցել՝ իր շահույթի հաշվին, եթե դա  չի վտանգում լիցենզավորված գործունեությանը: Ես կարծում եմ, որ ընկերությունը օգտվել է օրենքով վերապահված իր իրավունքից»:

Գազի սակագինը  ընկերությունը շահույթից է նվազեցնելու:

Նույն տրամաբանությամբ նաև ՀԷՑ-ն է առաջնորդվել՝ մեկ ԿՎտ  ժամի համար անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգաի սակագինը նվազեցնելով 10 դրամով: Հայտարարությունը կա, պաշտոնական հաստատումը՝ ոչ:

«Ներկայիս դրությամբ որևէ գործընթաց չենք սկսել, մինչև ռիսկերը չգնահատենք, քննարկումները կշարունակվեն, ռիսկերը հասկանալուն պես հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում գործընթացը կսկսի»:

Ռիսկերը շատ են փոխարժեքի տատանումներից մինչև Ատոմակայանի երկարաժամկետ կանգնեցում: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 մլն դոլարի վարկի վերադարձը կներառվի սակագնի մեջ։ Որոշումն ընդունվեց ՀԾԿՀ-ի այսօրվա նիստում: ՀԾԿՀ-ի զարգացման ու մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանի խոսքով.

«Ընկերություններում ցանկացած լրացուցիչ ծախս իր ազդեցությունները դեպի բարձրացում է տանում: Սակայն ներդրման արդյունքները, որոնք բերում են հզորության մեծացման, բերում է իջեցում»:

Եթե  վարկը չվերցվի՝ կվտանգվի ատոմակայանը, իսկ սա արդեն վտանգավոր է. «Այլընտրանքը նա է, որ մենք ատոմակայան չունենանք: Նրան կփոխարինեն մեր այսօրվա ջերմային կայանները, որոնց սակագները անհամատելի բարձր են»:

Ատոմակայանում փետրվարի 1-ից էլեկտրաէնեգիայի սակագինն առանց ԱԱՀ-ի 9.03 դրամ է՝ ասում է  ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես  Վարդանյանը: Նա դժվարանում է ասել, թե ներդրումներից հետո որքան կկազմի էլեկտրաէներգիայի սակագինը:

«Ներդրումները, եթե գնան ատոմային կայան, մենք ներդրումները հետ բերելու համար կգնանք բարձրացման, երբ կսկսենք վարկը վերադարձնել 2020 թվականից հետո»:

Եթե գումարը չլիներ, ապա 2016-ին  շահագործման ժամկետը  լրացած ատոմակայանը այդպես էլ  փակ կմնար՝ վստահեցնում է ՀԱԷԿ-ի տնօրենն ու խոստանում՝  այն  նորից կշահագործվի դեկտեմբերի 1-ին:

Back to top button