Մշակույթ

Տեղական կինոյի զարգացումը՝ «Ոսկե ծիրան»-ի ուշադրության կենտրոնում


«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ուշադրության կենտրոնում տարիներ շարունակ եղել են նախագծեր, որոնք նպատակ են ունեցել նպաստել տեղական կինոյի զարգացմանն ու համատեղ արտադրությունների քանակի ավելացմանը:

GAIFF pro-ի ղեկավար Մելիք Կարապետյանը հայտնել է, որ առաջին անգամ սկսում են GAIFF Pro հարթակը, որով փորձելու են ստեղծել Փոքր Կովկասի համար ֆիլմերի պրոֆեսիոնալ հարթակ: 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման 15 և «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի 10 հաջողակ տարիներից հետո «Ոսկե ծիրանը» տեղական, տարածաշրջանային և միջազգային կինոգործիչների համար Երևանում սկսում է կինոարտադրության ոլորտի զարգացման նորարարական հարթակ՝ GAIFF Pro:

Ներկայացնելով նոր նախագիծը՝ GAIFF pro-ի ղեկավար Մելիք Կարապետյանը հայտնեց, որ ծրագրին կմասնակցեն ռեժիսորներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Իրանից:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը նկատեց, որ փառատոնի փափագն էր ունենալ նման մի ծրագիր, ինչպիսին GAIFF Pro-ն է, քանի որ փառատոնը առաջին իսկ տարիներից տարբեր ձեւաչափերով ունեցել է նախագծերի զարգացման հարթակներ: Նրա խոսքերով, սակայն, այժմ ձեւավորում են նոր հարթակ, որի արդյունքում մի տանիքի տակ են հավաքվելու բոլորը:

GAIFF Pro-ի գլխավոր գործընկերներից է Հայ բարեգործական ընդհանուր միությունը: ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Դալար Ղազանչյանն իր խոսքում կարևորեց «Ոսկե ծիրան»-ի հետ համագործակցությունն ու նոր հարթակի ձևավորումը:

Ցուցադրել ավելի
Back to top button