Հասարակություն

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հունիսի 20-21-ին առանձին շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը եւ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +14+16, ցերեկը` +28+30,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Լոռիում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+25,

Տավուշում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +30+32,

Արարատում՝ գիշերը`+16+19, ցերեկը` +31+33,

Արմավիրում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +29+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+25,

Արցախում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +23+27:

Ցուցադրել ավելի
Back to top button