Քաղաքական

Հովհաննիսյանը Հասանովին «շնորհավորում է» սեփական տարածքում հողերի «ազատագրման» կապակցությամբ

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը Ադրբեջանի պաշտպանության նախարարին «շնորհավորել է» սեփական տարածքում հողերի «ազատագրման» կապակցությամբ:

«Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։ Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի», — Ֆեյսբուքում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button