ԿարևորՔաղաքական

Կողմ 81, դեմ 3. Աժ-ն բավարարեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկության արդյունքները:

ԱԺ -ում 104 պատգամավորներից քվեարկության մասնակցել է 85-ը։ Հաշվիչ հանձնաժողովի տվյալները ներկայացնելով ՝ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, թե ինչպես են բաշխվել ձայները․ կողմ 81, դեմ 3, մեկ քվեաթերթիկ համարվել է անվավել։ Այսպիսով, ԱԺ համաձայնություն է տալիս ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդությանը։

Այժմ պատգամավորները պետք է քվեարկեն Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն տանալու միջնորդությունը։

Back to top button