Քաղաքական

Դավաճանություն ժողովրդի և պետության նկատմամբ․ Գեւորգ Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը շոկի մեջ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ցանկացած անձի կողմից նման արարք թույլ տալը կարելի է բնութագրել դավաճանություն ժողովրդի և պետության նկատմամբ:

Սակայն, հիշեցնելով անմեղության կանխավարկածը, Կոստանյանը կարծիք հայտնեց, որ դեռևս չի կարելի իրավական գնահատական տալ կոնկրետ անձի կողմից կատարված արարքին:

Նա վստահություն հայտնեց, որ ինչպես ՀՀԿ խմբակցության բոլոր իր գործընկերները, այնպես էլ ինքը «կողմ» են քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրակացնելու համաձայնություն տալու հարցում:

Back to top button