ԿարևորՀասարակություն

ԱԺ պատգամավորին մեղադրանք առաջադրելու համար բոլոր հիմքերը կան. Ա.Դավթյան

«Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը իր պահեստներում հայտնաբերված ապրանքների հետ որեւէ առնչություն  չունի, չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ ասում է փաստաբան Կամո Քամալյանը:

Այս գործում ներգրավվել են 4 փաստաբան: Նախօրեին փաստաբան Հրանտ Անանյանը  հրաժարվել էր պաշտպանել Գրիգորյանի շահերը:  Գործին ներգրավված փաստաբան Արսեն Մկրտչյանը ասում  է, որ ոչ թե փաստաբանն է հրաժարվել, այլ վստահորդը,  և ինքն էլ ներգրավվել է այս գործում՝ մի քանի նկատառումներից ելնելով:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԺ-ում ներկայացնելով Մանվել Գրիգորյանին  անձեռնմխելիությունից զրկելու հարցը, պնդում էր՝ ԱԺ պատգամավորին մեղադրանք առաջադրելու համար բոլոր հիմքերը կան:

Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ փաստաբաները  շատ տեղեկություններ  չեն հրապարկում, սակայն Արսեն Մկրտչյանն ասում է, որ չի կարելի մարդուն մեղադրել մի արարքում, որը նա չի գործել, առավել ևս, երբ մեղադրում են բանակից գողացված զինվորական ամենագնացների համար: Վերջինս  հավաստիացնում է, որ  անձամբ տեսել է այդ ամենագնացները 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ՝ Արցախում:

Փաստաբանները ԱԱԾ իրականացրած գործողությունները գնահատում են իրավաչափ և նշում են, որ ներկայում լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում, իսկ  պահեստներում հայտնաբերված զենքերն էլ դեռ պետք է փորձաքննություն անցնեն։  Փաստաբան Արսեն Մկրտչյանը  մեկ այլ հայտարարություն արեց, որը քաղաքական ենթատեքստ էր պարունակում: Նա մեղադրեց որոշ պատգամավորների

«Մարդը կասկածվում է  մի արարքի մեջ որ այդ նույն հոդվածի կասկածանքի մեջ,մարդիկ ազատ  են արձակվել այս պահին քվերարկող պատգամավորների ստորագրությամբ՝ օրինակ Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը, ովքեր համարվում էին նախորդ իշխանությունների հակառակորդը»:

Սամվել Բաբայանի ազատ արձակման  համար միջնորդություն ներկայացրած Ծառուկյան դաշինքից ԱԺ պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը փաստաբանի այս հայտարարությունը ցինիզմ է որակում:

«Մանվել Գրիգորյանին ես մեղադրում եմ զինվորի հացը գողանաու մեջ, մեղադրում եմ ապրիլյան  պատերազմին սահմանին կանգնած զինվորին հասանելիք շտապօգնության մեքենան գողանալու մեջ: Ժիրայր Սեֆիլյանը և Սամվել Բաբայանը զինվորի հաց չեն գողացել»:

Պատգամավորը  Մանվել Գրիգորյանի  փաստաբաններին խորհուրդ տվեց  դեմագոգիայով չզբաղվել:

Back to top button