Հասարակություն

Հերոսից՝ «տուշոնկա» գողացող. Սեյրան Սարոյան

Մանվել Գրիգորյանին և՛դատախազն է պատժելու, և՛ Աստված. այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներին:

«Մի քանի ամիս առաջ, բոլորդ հիշում եք, որ ասացի՝ ով զինվորի «տուշոնկա» գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի: Եթե Մանվելը լսեր ասածս, երկրապահի սոված ժողովրդին կբաժաներ կամ կթափեր: Հերոսից դարձավ «տուշոնկա» գողացող»,-ասաց Սեյրան Սարոյանը։

Back to top button