ԿարևորՔաղաքական

Ուզում են մեզ «վնասազերծել», բայց դա նրանց չի հաջողվի. Արթուր Վանեցյան


Կառավարությունն այսօր արտահերթ նիստում որոշել է հունիսի 19-ին ժամը 11-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել։ Օրակարգը՝ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու և քրեական գործ հարուցելու դատախազի միջնորդության մասին է:

Վարչապետը ԱԱԾ վերջին բացահայտումները ցնցող ու շոկային է բնորոշել: ԱԱԾ տնօրենն էլ հայտարարել է, որ ստանում են ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են իրենց վնասազերծել, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ։

«Կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Ցնցող ու շոկային բացահայտումներ. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ բացահայտման մասին: Անմեղության կանխավարկածը չի խախտում, միաժամանակ հայտարարում է՝
«Գործ ունենք 3-րդ հանրապետության մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել ու դրան նախորդել է ծավալուն աշխատանք: Փաշինյանը հույս ունի՝ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով:

«Այս գործով բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն ու պատասխանատվության կանչվեն՝ անկախ կոչումներից, որևէ արգելանք ու խոչընդոտ չկա ու չի կարող լինել»:

Կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս արձանագրեց՝
«Կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու: Մենք հայտարարել ենք, որ ՀՀ-ից կոռուպցիան արմատախիլ է արվելու և որևէ մեկը չկասկածի, որ եմնք այս նպատակին հասնելու ենք ամենավճռական ու արդյունավետ քայլերով»:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փակագծերը ամբողջությամբ չբացեց, գործի մանրամասները չներկայացրեց, միայն հայտարարեց՝ քննության շրջանում այլ քննչական գործողությունների կարիք լինելիս, դրանք էլ կարվեն: Նաև հստակեցրեց՝

«ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չի: Ռեպրեսիաներով ԱԱԾ-ն չի զբաղվում, և թույլ չեմ տա երբևիցե զբաղվի»:

Մտահոգություններ չունի՞ իր կամ վարչապետի անվտանգության համար՝ հաշվի առնելով վերջին բացահայտումները. հարցին, Վանեցյանը պատասխանում է.

«Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ, բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»։

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասայանը ԱԱԾ տեսանյութից դեռ ուշքի չի եկել.  «Ամենաթողության, բեսպրիդելի արդյունք է»:

Դավիթ Սանասարյանը մեկ անգամ ևս հստակեցրեց՝ ստուգումներն սկսելու են պաշտպանության նախարարությունից: Վստահեցրեց՝ յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատվության կենթարկվի ըստ մեղքի բաժնի:

Ցուցադրել ավելի
Back to top button