ԿարևորՔաղաքական

Սա ոչ այլ ինչ է, քան ստորություն. Ռադիոլուրի բացառիկ հարցազրույցը Առաջին փոխվարչապետի հետ

Եթե ապացուցվեց, որ սա իսկություն է, ապա սա ոչ միայն իրավական պատասխան կստանա, այլեւ մարդկային, բարոյական գնահատականի կարժանանա: Այլ կերպ, քան ստորություն եւ սրբապղծություն սա համարել չի կարելի, Ռադիոլուրի խնդրանքով անդրադառնալով վերջին աղմկահարույց իրադարձություններին, ասել է ՀՀ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Հարցազրույցը՝ ստորեւ.

Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։

Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։

Back to top button