ԿարևորՔաղաքական

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ և Լևոն Սարգսյանները զրկվեցին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից

Գյումրու ավագանին հունիսի 18-ի նիստի ժամանակ որոշեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումներից զրկել մի քանի անձանց, այդ թվում՝ պաշտոնաթող նախագահներ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին: «Բալասանյան» դաշինքի անդամները, չունենալով ընդհանուր որոշում, քվեարկեցին անկախ:

Սամվել Բալասանյանը չմասնակցեց քվեարկությանը: Սերժ Սարգսյանին կոչումից զրկելուն կողմ քվեարկեցին 18, Ռոբերտ Քոչարյանին՝ 18, Լևոն Սարգսյանին՝ 17 անդամ: Ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության առաջարկով էր հարցը դրվել օրակարգ: Որպես հիմք ԳԱԼԱ խմբակցությունը նշեց այն, որ Գյումրի համայնքի պատվավոր քաղաքացի կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի զարգացմանը:

«Մարդիկ, ովքեր չունեն բավարար արժանիքներ, չեն կարող արժանանալ այս բարձր կոչմանը: Ուստի անհրաժեշտ ենք համարում պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած մեծանուն մարդկանց ցանկից հեռացնել նրանց»,-նշեցին ԳԱԼԱ խմբակցության անդամները:

Back to top button