ԿարևորՏնտեսական

Ֆերմերները կաթը անվճար բաժանեցին, այնպես, ինչպես խոստացել էին

Կառավարության շենքի առջև այսօր հավաքվել էին Հայաստանի տարբեր մարզերից Երևան եկած ֆերմերները։ Նրանք  իրենց բողոքի ակցիան յուրօրինակ էին կազմակերպել:

 

Անվճար կաթ՝ Հանրապետության հրապարակում. ինչպես և խոստացել էին, գյուղացիներն այսօր ցածր գնով կաթը մթերելու փոխարեն դրանք անվճար բաժանում էին քաղաքացիներին.

«Գնացել են շշերը բերեն, որ բաժանենք: Որակով կաթերը վերջանում են: Ես կաթի տեր եմ, լցնում եմ մի ծանոթի»:

Գյուղացիները դժգոհ են՝  վերամշակող ընկերությունները կաթը մթերում են 120 դրամով, վաճառում են մի քանի անգամ բարձր գնով.

«Եկել ենք տարբեր տեղերից՝ Կոտայք, Գեղարքունիք: Մեզանից 120 դրամով ընդունում են, իսկ խանութները կաթը վաճառում են 450դրամով: 200 դրամից սարքել են 120 դրամ:

«Ռադիոլուրը» խնդրի շուրջ զրուցեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

«Տարեսկզբին գները բարձր էին՝ պայմանավորված  տարբեր գործոններով՝ հիմնականում նրանով, որ եղանակը բարենպաստ չէր, խոտը թանկ էր: Որպեսզի գլխաքանակի ջարդ չլինի, հորդորել ենք կաթ վերամշակողներին, որ բարձր գնով մթերենք: Հետագայում տարին անցնում է, սմուրային պահվածքից անցնում ենք արոտային պահվածքի, շուկայում կաթի պահանջարկը մեծանում է: Անձրևները շատ են եղել, յուղայնությունն ընկել է»:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հարցնում եմ՝  գյուղատնտեսության նախարարությունն արդյոք ունի՞ կաթ մթերող ընկերություններին գին թելադրելու լիազորություն.

«Նման լիազորություն չունի, բայց մեզ համար միևնույն չէ, թե գյուղացին կաթը ինչ գնով է մթերում: Դրա համար մենք մի ամիս բանակցությունների մեջ ենք, բայց նաև չենք կարող տնտեսվարողին պարտադրել ֆիքսված գնով կաթը մթերել»:

Փոխնախարարը փոխանցեց՝ կփորձեն հնարավորինս շուտ լուծումներ գտնել:

Back to top button